Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ՝ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացում դիտելու էին հրավիրվել Հայրենիքին իրենց ծառայությունը մատուցած արցախյան պատերազմի մասնակից եւ հերոսամարտում զոհված ազատամարտիկների ընտանիքների կանայք, ինչպես նաեւ երեւանաբնակ ազգային փոքրամասնությունների համայնքների անդամների։
Ներկայացումից առաջ, Տարոն Մարգարյանի անունից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը 23 կանանց պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի պատվոգրերով՝ Հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկամությանն ուղղված գործունեության համար։
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ՝ նարկայացմանը ներկա 700 կանայք ներկայացումից հետո քաղաքապետի անունից նաեւ նվերներ են ստացել։ Սա տոնական այս օրերին սոցիալական տարբեր խմբերին ուղղված մեկնարկային միջոցառումն էր։



























