Մարտի 9-ին` ժամը 18.30-ի դրությամբ, թույլ տեսանելիության եւ բքի պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը եւ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:



























