Ողջ հանրապետությունում քաղաքապետարաններն արտոնել են Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքները: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայաստանի տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը:

Նրա խոսքով` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հանրահավաքների անցկացման մասին հայտերը ներկայացվել են սահմանված ժամկետներում: «Դրանք տեղադրվել են քաղաքապետարանների կայքերում»,-ասաց Ա. Բախշյանը: Այսպես, Գավառի քաղաքապետարանի կայքում տեղադրված մարտի 7 –ի հաղորդագրության մեջ տեղեկացվում է մարտի 10 – 12-ի հանրահավաքի մասին: