Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Վալերի Խաբուրդզանիան հայտարարել է նոր ռուսամետ ուղղությամբ կուսակցություն ստեղծելու մասին: «Քանի որ Վրաստանում կան ամերիկամետ, արեւմտամետ կուսակցություններ եւ քաղաքական ուժեր, ապա ինչու չպետք է նաեւ ռուսամետ կուսակցություն  լինի»,- ասել Խաբուրդզանիան:

Նրա խոսքով` դա չի նշանակում, որ կուսակցությունը իրականացնելու է Ռուսաստանի շահերից բխող քաղաքականությունը: Ըստ նրա, անհրաժեշտ է այնպիսի խնդիրներ իրականացնել, որի դեպքուոմ երկու երկրների շահերը համընկնում են, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: