Մարտի 23-ին եւ 24-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակների պատշաճ ձեւով կազմակերպման նախապատրաստական աշխատանքների հետ կապված նախորդ շաբաթվա ընթացքում կատարված շրջայցի արդյունքում գույքագրվել են այն քրոնիկ վայրերը, որտեղ պարբերաբար նկատվում են աղբի կուտակումներ:
Քայլեր են ձեռնարկվել նաեւ շաբաթօրյակի ընթացքում անհրաժեշտ քանակով գործիքների եւ տեխնիկայի ապահովման ուղղությամբ: Զեկուցվել է նաեւ, որ համապատասխան ծանուցումներ են ուղարկվել պետական կառույցներին, հասարակական կազմակերպություններին, տնտեսվարողներին եւ համատիրություններին:
«Մենք պետք է կարողանանք լիարժեք կազմակերպել համաքաղաքային շաբաթօրյակները եւ ներգրավել թե պետական եւ թե մասնավոր հատվածներին: Երեւանը բոլորինն է, եւ բոլորն էլ պետք է իրենց մասնակցությունն ունենան քաղաքի ու բակային տարածքների մաքրության ապահովման գործում»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:



























