ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Օսկանյանը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական կոնսուլտացիաներ չեն անցկացրել, այլ ընդամենը տեսակցել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Նրա ողջությամբ հետաքրքրվելը չի նշանակում հարցաքննել, քաղաքական կոնսուլտացիաներ անել: Հացադուլ է հայտարել, մարդկային փոխհարաբերություններ ունենք եւ գնացել ենք հարցնելու, թե ոնց է»,- ավելացրեց Գորգեն Արսենյանը:

Հիշեցնենք, որ երեկվանից  նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: «Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի, ժողովրդի համար, իր թոռնիկների, իմ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում եւ հաց չեմ ուտելու»,- նշել էր նա: Հովհաննիսյանի կողմնակիցների հաջորդ հանրահավաքը կայանալու է մարտի 15-ին, ժամը 17-ին: «Այդ օրը քննարկելու ենք ապագա անելիքները, ՍԴ կայացրած վճիռը եւ միասին կանցնենք գործողությունների, որոշումների, եւ հաղթանակն ամրագրելու գործին»,- ասել է Հովհաննիսյանը: