Թուրքիա-Սիրիա Ջիլվեզգյոզուի սահմանակետում նախորդ ամիս պայթյուն կազմակերպելու մեղադրանքով թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 8 մարդու։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Հաթայ նահանգի ոստիկանությունը օպերատիվ աշխատանքների արդյունքում ձերբակալել է նախրդ ամսին Ջիլվեզգյոզու սահմանակետում 14 մարդու մահվան պատճառ դարձած պայթյունի կազմակերպման մեջ մեղադրվող 8 մարդու։
Ձերբակալությունների հետ կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, թե մանրակրկիտ աշխատանքների արդյունքում ձերբակալված 8 հոգուց 5-ի նկատմամբ դատարանը կալանման որոշում է կայացրել։ Նախարարը պնդել է, թե կան ապացույցներ, որ ձերբակալվածները կապի մեջ են եղել սիրիական հետախուզության ծառայությունների եւ բանակի ստորաբաժանումների հետ։




























