Մարտի 11-ին, ժամը 15.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Շեւչենկոյի փողոցի թիվ 7 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը վատառողջ է եւ չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի 4-րդ հերթապահ խումբը:

Դեպքի մասին տեղեկացվել են «1-02» եւ «1-03» ծառայությունների հերթապահները:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել 1929 թ. ծնված Կիմա Ասատրյանին, ում «1-03» ծառայության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն եւ տեղափոխել «Էրեբունի» ԲԿ:

Վերջինիս առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր: