Մեծ Բրիտանիայի ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերն, այսօր` մարտի 11-ին, Երեւանում, մամուլի ասուլիսում զգուշացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցություններում կարող են խնդիրներ ծագել` կապված Մաքսային միության հետ:

Ֆրեյզերը հայաստանին կոչ է արել շարունակել ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, միաժամանակ նշելով, որ հարգում է Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները: Նա ընդգծել է, որ այդ երկու ուղղությունները միմյանց բացառող չեն:

Բրիտանիայի ԱԳ փոխնախարարը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակություններում առաջ կգնա, բայց այդ համատեքստում կարող են որոշ խնդիրներ ծագել կապված Մաքսային միության հետ: Նա հավելել է, որ Հայաստանը հակված է առավել սերտ հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ եւ դա ակնհայտ է:

Անդրադառնալով հարցին, թե ով է ավելի ճիշտ. Հայաստա՞նը, որը ձգտում է ավելի սերտ հարաբերությունների Եվրամիության հետ, թե՞ Մեծ Բրիտանիան, որը քննարկում է ԵՄ-ին իր անդամության նպատակահարմարության հարցը, բրիտանացի պաշտոնյան ընդգծել է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Նա նաեւ հավաստիացրել է, որ Մեծ Բրիտանիան չի ձգտում դուրս գալ ԵՄ-ից: «Եվրամիությունը աշխարհում արդյունավետ եւ մրցունակ է մնում, եվրոպական տնտեսությունը լավ վիճակում է: Բրիտանական շահերը շարունակում են ներկայացված լինել ԵՄ-ում»,-ասել է նա:

�ч�Dc����@G�ся работать в этом направлении для обеспечения реформ для продвижения британских интересов и европейских интересов, в целом», - резюмировал Фрейзер.