Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

«Սրտի խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանի մահվան մասին:

Հայկական մշակույթը կորցրեց իր հիմնասյուներից մեկին, ով իր ստեղծագործությամբ կամրջում էր տարբեր ժամանակներ եւ որի ստեղծած մշակութային արժեքները պատկանում են համայն մարդկությանը:

Նա այն արվեստագետն էր, ով շարունակելով հայկական կերպարվեստի ավանդույթները, մեծ ներդրում ունեցավ նաեւ Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման գործում:

Հայտնում եմ իմ վշտակցությունը Հակոբ Հակոբյանի բոլոր հարազատներին եւ մերձավորներին»:

Բացի այդ, Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել նաեւ Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ, որտեղ ասվում է.

«Խորապես վշտացած եմ անվանի բժիշկ-վիրաբույժ, ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի մահվան կապակցությամբ:

Հայկական բժշկությունը կորցրեց բժշկի ու մանկավարժի, գիտնականի եւ մի անձնավորության, ով մինչեւ կյանքի վերջին օրերը շարունակում էր աշխատել նույն եռանդով եւ նվիրումով՝ նպաստելով հայկական բժշկության ու առողջապահական համակարգի զարգացմանը, իր գիտելիքներն ու հարուստ փորձը փոխանցելով բժիշկների մի քանի սերունդների: Սուրեն Ավդալբեկյանը ոչ միայն փայլուն գիտնական էր, այլեւ hրաշալի մարդ, ով մեծ հարգանք ու համակրանք էր վայելում իր շրջապատում:

Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը Սուրեն Ավդալբեկյանի բոլոր հարազատներին ու մերձավորներին»: