«Երկիր» միության հրավերով, մարտի 12-16-ին, Հայաստան կայցելի Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմված պատվիրակությունը, որն ընդգրկում է Դիարբեքիրում բնակվող քուրդ անվանի մտավորականների եւ մշակութային գործիչների, որոնք նաեւ ներկայացնում են տարբեր ոչ կառավարական կազմակերպություններ եւ կառույցներ։
Դիարբեքիրի քուրդ մտավորականների եւ մշակութային գործիչների այցը կրում է ինչպես ճանաչողական բնույթ, այնպես էլ հետապնդում է գործնական նպատակ, որն է` Թուրքիայում հայկական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանը ուղղված համատեղ մշակութային-հետազոտական ծրագրերի իրականացման հեռանկարների քննարկումը։




























