Մարտի 11-ին, ժամը 21.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արգիշտիի փողոցում վրաերթի է ենթարկել 18-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:



























