«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հույսը դրել է ժողովրդի գործողությունների վրա, որը, սակայն, ընդունակ չէ ակտիվ քայլերի։ Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
Դիտարկմանը, թե մարդիկ պարզապես վախենում են աշխատավայրում իրենց ղեկավարներից, նա ընդգծեց. դա հայ ժողովրդի գիծն է։ «Անհրաժետ է փոխել ժողովրդի հոգեբանությունը, այլ ոչ թե ընտրական համակարգը։ Եթե ժողովուրդը վախենում է, արդյունքի չի կարող հասնել», - ընդգծել է սոցիոլոգը։
Նրա խոսքով՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ գործող նախագահը երդում կտա միայն իր դիակի վրա։ «Ստացվում է, որ եթե Սերժ Սարգսյանը չվազի եւ Րաֆֆի Հովհաննիսյանին չտա իշխանությունը, ապա վերջինս պետք է կամ հրկիզի իրեն կամ սպանի, քանի որ երդմնակալությունն, այսպես թե այնպես, տեղի կունենա։ Ի՞նչ պետք է անի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպե՞ս պետք է նա դիակ դառնա։ Սա պարզապես փակուղի է», - եզրակացրել է Ահարոն Ադիբեկյանը։



























