Նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ինքնազոհողության է գնում հանուն ժողովրդի եւ արդարության: Այդ մասին, այսօր՝ մարտի 12-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընդդիմադիր «Բարեւ» շարժման ներկայացուցիչ Իզաբելլա Աբգարյանը:

Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանի առջեւ ծառացած էր իրավիճակից դուրս գալու երկու ելք. կամ համախմբված գնալ գրոհի, կամ գնալ ինքնզոհողության: «Սա ճգնաժամային, կազուսային իրավիճակ է, հույս ունեմ, որ իշխանություններին կհաջողվի այն ընկալել ողջ լրջությամբ»,- նշել է Իզաբելլա Աբգարյանը:

Ընդ որում, նա շեշտել է, որ եթե մինչ օրս փորձել են ցույցերով հասնել արդարության, այժմ, երբ Հովհաննիսյանն սկսի ջլատվել, մարդիկ իրենք կինքնակազմակերպվեն:

Լուսանկարն` Արսեն Սարգսյանի/NEWS.am