Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 15-ին Հայաստանը ներկայացնող երկու մարզիկներ լուրջ անհաջողության են մատնվել:
Կանանց 10 կմ դահուկավազքի մրցումներով գյումրեցի Քրիստինե Խաչատրյանը 78 մարզուհիների մեջ գրավել է 76-րդ տեղը: Իսկ օլիմպիական մեդալն այդ մարզաձեւում նվաճել է շվեդ Շառլոտ Կալլան: Արծաթե մեդալը բաժին է հասել էստոնացի Կրիստինա Սմիգուն-Վաեհիին, բրոնզե մեդալը՝ նովեգացի Մարիտ Բյորգենին:
Տղամարդկանց 15 կմ դահուկավազքում անահջողության է մատնվել նաեւ Սերգեյ Միքայելյանը՝ զբաղեցնելով 70-րդ տեղը: Այս մրցաձեւում առաջատարը շվեյցարացի Դարիո Կոլոնյան է, որին հաջորդում են իտալացի Պիետրո Պիլլեր Կոտրեն եւ չեխ Լուկաշ Բաուերը:




























