Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Աշոցքում եւ Մեղրիում, տեղում է ձյուն: Փակ է Սելիմի լեռնանցքը:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով եւ ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթեւեկել ձմեռային անվադողերով:



























