Մարտի 12-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Հյունդայի»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Երզնկյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն: