ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին վաճառել է իր նախընտրական տեսահոլովակի նկարահանմանը մասնակցած էշին: Այդ մասին նա լրագրողներին ասել է մարտի 13-ին Պետդումայում:
Նա նշել է, որ էշին աճուրդի է հանել, ինչից հետո վաճառել է մի ագարակատիրոջ: «Վեց տարի անվճար կերակրեցի նրան, ինչպես հանգստյան տանը: Իսկ ինձ մեղադրում էին, թե կենդանիներին չեմ սիրում», - հայտարարել է քաղաքական գործիչը: Ժիրինովսկին չի նշել վաճառքի գումարի չափը, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Ավելի վաղ ՌԼԴԿ առաջնորդը քննադատության էր ենթարկվել կենդանիների պաշտպանների կողմից՝ նախընտրական տեսահոլովակի նկարահանման ընթացքում էշի նկատմամբ կոպիտ վերաբերմունքի համար: Կադրում քաղաքական գործիչը կենդանուն ներկայացրել էր իբրեւ Ռուսաստանի խորհրդանիշ, որը հազիվհազ շարժվում է, չի կարողանում քայլել: Դրանից հետո Ժիրինովսկին մտրակով մի քանի անգամ հարվածում էր կենդանուն՝ բղավելով «հոշ»:




























