Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի դիմակայությունը լարվածության պոտենցիալ աղբյուր է մնում: Այս մասին ասված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քեփլերի՝ անվտանգության սպառնալիքներին նվիրված ամենամյա զեկույցում:
«Չափազանցված հռետորությունը, կողմերի անվստահությունը եւ շփման գծու բռնության կրկնվող դեպքերը մեծացնում են սխալվելու ռիսկը, որոնք կարող են հանկարծակի լարել իրավիճակը»,-ասված է զեկույցում:
Ինչ վերաբերում է Վրաստանի իրավիճակին, զեկույցում նշվում է, որ 2012-ի հոկտեմբերին կայացած ընտրություններում Բիձինա Իվանիշվիլիի հաղթանակից հետո նոր հնարավորություններ են բացվել Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Սակայն շուրջ տասը տարի Միխայիլ Սահակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժման» կառավարման տարիներից հետո Վրաստանը բախվել է բարդ քաղաքական վերաձեւումներին եւ ներքաղաքական անկայունության բարձր ռիսկի»,-նշել է Քեփլերն իր զեկույցում:




























