PKK-ի կողմից 2012-ին առեւանգված 8 թուրք պաշտոնյաներն այսօր՝ մարտի 13-ին, հանձնվել են Թուրքիայից նրանց դիմավորելու համար եկած պատվիրակությանը։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի PKK-ի ճամբարներում պահվող թուրք պաշտոնյաներին PKK-ի զինյալները բերել են Իրաք-Թուրքիա սահմանակետին մերձակա մի վայր, որտեղ կազմակերպված մամուլի ասուլիսից հետո գերիներին հանձնել են Թուրքիայից եկած պատվիրակությանը։

PKK-ի հրամանատարներից Բավեր Դերսիմը հայտարարել է, թե գերիների հանձնումը բարի կամքի դրսեւորում է եւ կապված է Աբդուլլահ Օջալանի կոչի հետ։ Նա նշել է, թե հույս ունեն, որ գերիների հանձնումը աջակցելու է քրդական հարցի կարգավորմանն ու խաղաղության գործընթացին։