Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա Սարգիս Խանդակյանին՝ մինչեւ 2013 թ. աշնանային զորակոչ; Հարցը ներառված է ՀՀ կառավարության մարտի 14-ի նիստի օրակարգում:

Ծնունդով Գավառից Ս. Խանդակյանը սովորում է Լոնդոնի համալսարանական քոլեջի մագիստրատուրայում, բավական հազվագյուտ մասնագիտությամբ՝ թվային մարդաբանություն:

Նրա տարկետման հարցում միջնորդել է «Լույս» հիմնադրամի կրթական տնօրենը: