ԱԻՆ-ը վարքականոն է հրապարակել, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի բնակչությունը ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով առաջացող վտանգների դեպքում:

Ի՞նչ անել մինչեւ ջրհեղեղը.

- Միշտ պատրաստ ունեցեք աղետի կապոց:

- Պատրաստեք ավազով լցված պարկեր:

- Մաքրեք կոյուղին:

- Պահեստավորեք խմելու ջրի եւ սննդի պաշար (մի քանի օրվա համար):

- Հետեւեք ջրաօդերեւութաբանական ազդարարման նշաններին:

- Կապիտալ շինարարություն կազմակերպեք միայն պետական համապատասխան մարմինների թույլտվությամբ:

- Նախատեսեք փրկարարական միջոցների պահուստներ (փրկարարական օղակ, փրկաբաճկոն եւ այլն):

- Անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացրեք ջրի սպասվելիք մակարդակից բարձր:

- Թունավոր եւ վտանգավոր նյութերը տեղափոխեք ավելի ապահով տեղ:

- Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում անջատեք գազը, էլեկտրականությունը:

- Հետեւեք տարահանման եւ ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանը եւ կառավարման մարմինների ցուցումներին:

- Իմացեք ձեր բնակավայրի ռելիեֆը եւ ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու ճանապարհները:

- Եթե չեք հասցրել բնակավայրից հեռանալ, ապա տրանսպորտով կամ ոտքով բարձրացեք ձեր բնակավայրին մոտ գտնվող բարձրադիր վայրերը (բլուր, լեռ եւ այլն):

- Պատրաստի ունեցեք լուսային ազդանշանային սարքեր:

- Ամրացրեք այն ամենը, ինչ կարող է լողալ ջրի մեջ (կահույք եւ այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ

- Մինչեւ կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում:

- Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք:

- Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար:

- Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:

- Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ եւ օգտվեք ձեռնափայտից:

- Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան եւ այլն):

Ի՞նչ անել ջրհեղեղից հետո

- Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը` – հիմքի ամբողջությունը. – պատերի, պատուհանների եւ հատակի վիճակը.

- հաղորդակցության համակարգը.

- թունավոր օձերի հնարավոր առկայությունը.

- ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով.

- խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո.

- մի օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը.

- նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը` ստուգեք դրանց վնասվածության աստիճանը.

- հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին.

- վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում.

- առանց անհրաժեշտության մի մտեք ջրածածկ տարածքներ: