Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր՝ մարտի 14-ին 25 մլն դրամ հատկացրեց ՀՀ դատական դեպարտամենտին՝ 2 դատավորների պահպանման համար:
ՀՀ արդարադատության նախարարությունը բյուջետային հատկացումը հիմնավորել է նրանով, որ 2013 թ. պետական բյուջեում 10 դատավորների պահպանման ծախսեր նախատեսված չեն եղել, քանի որ վարչական դատարանի դատավորների թիվն ավելացվել է բյուջեն հաստատվելուց հետո;
ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը կառավարության նիստում հայտարարեց, որ մյուս դատավորների պահպանման ծախսերի մասին որոշումները մաս-մաս կներկայացնեն ապագայում:
Այսպիսով՝ վարչական դատարանի 1 դատավորի պահպանման տարեկան բյուջետային ծախսը կազմում է 12.5 մլն դրամ, որտեղ 9 մլն դրամից ավելին աշխատավարձն է:




























