Մարտի 14-ին, ժամը 01.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երեք անչափահաս երեխաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ երեխաների ծնողների հայտարարության` նրանք թունավորվել են տանը` շմոլ գազից:

Պարզվել է, որ երեխաները թունավորվել են գազօջախից շմոլ գազի արտահոսքի հետեւանքով:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է հետաքննություն: