Մարտի 13-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան շրջանցելով Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի երկաթգծի ուղեփակոցը` բախվել է բեռնատար գնացքի վագոնին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























