Րաֆֆի Հովվհաննիսյանը նախորդ նախագահական ընտրություններում սեւ հագած որ գնացել էր Սերժ Սարգսյանի երդմանակալության արարողությանը, թող սեւ հագնելու փոխարեն սպիտակ «վադալազկա» հագներ եւ իր բողոքը հայտներ: Այս մասին այսօր` մարտի 14-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՍԴՀԿ (Լյուդմիլա Սարգսյանի թեւ) անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն կերպ վարկաբեկում է ՀԱԿ-ի գործունեությունը: «Եթե ինձ հարցնեք, ես կասեմ որտեղ, ոնց ա վարկաբեկել: Հիմա էլ ուզում ա ամեն ինչ մոռանա, մարտի 1-ին իր պախկվելը, իր սեւազգեստ մասնակցությունը Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը, մտքում ասած ճառերն ընդդեմ Սերժ Սարգսյանի: Բայց միայն մտքում, ոչ բարձրաձայն: Ասում են նոր մշակույթ է մտցրել: Այսինքն` նոր մշակույթն այն է, որ հանիրավի կպնում ես ընդդիմադիր գործիչներին եւ չես բացահայտում այս իշխանությունների հազար ու մի կատարած սխալ քայլերը, որը չարիքի է վերածվել մեր երկրի համար»,-ընդգծեց Գուրգեն Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենը մի լավ բան տվեց, որ ուսանողությունը ոտքի կանգնեց եւ ասաց, որ այսպես չի կարելի ապրել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























