Մարտի 14-ին տեղի է ունեցել 2032 թվականին փետրվարի 17-ին մարվող (այսինքն՝ 19ամյա ժամկետով) պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության՝ պահանջարկը կազմել է 6.5 մլրդ դրամ, այնինչ տեղաբաշխման ենթակա է եղել 4 մլրդ դրամ:

Արդյունքում՝ բոլոր պարտատոմսերն էլ հաջողությամբ տեղաբաշխվել են:

Տեղաբաշխման միջին եկամտաբերությունը կազմել է 16.4337 %: Այսինքն՝ 20ամյա պարտատոմսերը նախորդ աճուրդի համեմատ մի փոքր էժանացել են; Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 12-ին 20ամյա ժամկետով պետական պարտատոմսերն իրացվել են 16.4596 % միջին եկամտաբերությամբ: