«Ժամանակի» տեղեկություններով` ՀԺԿ-ն երեկ քաղխորհրդի նիստ է հրավիրել, որի ընթացքում քննարկել է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը:

«Կուսակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ քաղխորհրդի նիստում որոշվել է, որ «ՀԺԿ-ն կմասնակցի ավագանու ընտրություններին, եթե քաղաքական ուժերի համախմբում լինի»: Ընդ որում, միայն լայն համախմբման  դեպքում, որպիսին Հարությունյանը համարում է ՀԱԿ, ՀԺԿ-ն, Դաշնակցություն, «Ժառանգություն» համախմբումը:
Մեր տեղեկություններով, երեկ նույն հարցով քաղխորհրդի նիստ է հրավիրել նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը եւ որոշում է կայացրել, որ ավագանու ընտրություններին մասնակցության հարցը «Հանրապետությունը» չի դնի քննարկման, քանի որ Ազատության հրապարակում վիճարկվում են նախագահի ընտրությունները»,- գրում է «Ժամանակը»։