30-ամյա Անի Թառլանյանը հարեւանուհու մասին «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքում արատավոր տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից 250 հազար դրամ գումար է պահանջել: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
30-ամյա Անի Թառլանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Զարե Խաչատրյան» ծածկագրված հաշվից «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով իր հարեւանուհի` Անահիտ Ասատրյանի, մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով նրանից պահանջել է 250 հազար դրամ գումար:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարանի է ստացվել մարտի 14-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























