«Հայր եւ որդի Երիցյաններ» խանութի մոտ  մարտի 14-ին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկը ոչ թե ոստիկանության Զվարթնոց  բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Վանիկ Թանգամյանի որդին է, այլ եղբայրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանիկ Թանգամյանը:

Նրա խոսքով, մասնակիցներից մեկը իր եղբայրն է` Հարություն Երջանիկի Թանգամյանը, ով Վրաստանի քաղաքացի է եւ հյուրի կարգավիճակով է Հայաստանում: Ինչպես նաեւ փոխանցեց, որ իր եղբայրը չի տուժել, բայց թեթեւ մարմնական վնասվածք կա: Գործի նախաքննությունից ելնելով` Թանգամյանը հրաժարվեց ավելին ասել:

Դիտարկմանը, թե պատրաստվում է օգտագործել իր դիրքը գործը փակելու համար արձագանքեց. « Իհարկե, ոչ: Եղբայրս անձամբ է ներկայացել բաժին: Եթե նման բան չլիներ այդ քայլին չէր գնա: Օբյեկտիվ քննությունը կպարզի պատճառները եւ մեղավորներին»: