«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում շարունակվում են բուռն քննարկումները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրն ասաց, որ հստակ է` «Ազատ դեմոկրատները» մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին իր ցուցակով:

Մինչ այժմ ավագանու ընտրություններին մասնակցելու վերաբերյալ տարբեր խոսակցություններ, քննարկումներ են եղել այլ կուսակցությունների հետ, հետեւաբար` չի բացառվում, որ «Ազատ դեմոկրատների» ցուցակում լինեն ինչպես այլ կուսակցությունների անդամներ, այնպես էլ անկուսակցականներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Վիճահարույց է նաեւ ցուցակի առաջին հորիզոնականը: Կուսակցությունում դեռեւս վերջնական եզրակացության չեն եկել, բայց այն հավանաբար կղեկավարի կուսակցության վարչության անդամներից մեկը: