Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 07.18-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոցի թիվ 28 շենքի շքամուտքի հատակը փլուզվել է. կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է թիվ 28 շենքի շքամուտքի հատակը (2 քմ), ինչի հետեւանքով երեք քաղաքացիներ ընկել են նկուղային հարկ: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ` 54-ամյա Զավեն Ավետիսյանը, 24-ամյա Նարեկ Ավետիսյանը եւ 21-ամյա Գագիկ Ավետիսյանը տեղափոխվել են Վարդենիս քաղաքի կայազորային զինվորական հոսպիտալ:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են թուլացած բետոնե կառուցատարրերը (3 քմ):




























