Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 02.35-ին ահազանգ է ստացվել, որ մարտի 16-ին ժամը 09.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ Կարեն Կարապետյանը տնից դուրս է եկել եւ չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մասին տեղյակ է պահվել Գավառ քաղաքի ՈԲ ՕՀ ոստ. աշխատակիցը:
Որոնողափրկարարական աշխատանքների են մեկնել ՀՓՋ-ի 5 հրշեջ-փրկարարներ` «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով, ազատ հերթափոխի 9 հրշեջ-փրկարարներ` «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, ՓՈՒՎ ՀՋՋ-ի ջրափրկարարները:
Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են նաեւ Գավառ քաղաքի ՈԲ աշխատակիցները եւ գյուղի բնակիչները:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:




























