Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Նորման Բեյկերը հայտարարել է սեփական ռոք խմբի դեբյուտային ալբոմի թողարկման մասին:
55-ամյա լիբերալ-դեմոկրատն արդեն 30 տարի ղեկավարում է «Reform Club» ռոք խումբը:Նախարարն ինքն է գրում երգերը, եւ հայտարարել է, որ վաղուց էր երազում սեփական ալբոմը թողարկելու մասին: Ալբոմը կոչվելու է «Always Tomorrow», որտեղ լինելու են դեռ 1983թ-ից գրված նրա երգերը: Պաշտոնյան խոստացել է, որ ստեղծագործություններն ապաքաղաքական են լինելու:




























