ԱՄՆ-ում քննարկում է վիզայի համար դրամական մուտքերի ավելացման հնարավորությունն այն ընկերությունների համար, որոնք բարձր որակավորում ունեցող ներգաղթյալների են աշխատանքի ընդունում: Դա արվում է ներգաղթի ոլորտի նոր օրենսդրության շրջանակում բյուջետային ծախսերը ծածկելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ամերիկացի սենատորները օրինագիծը կքննարկեն ապրիլին: Փաստաթուղթը ենթադրում է ԱՄՆ սահմանների վրա անվտանգության միջոցառումների խստացում, ինչպես նաեւ ներգաղթյալների նկատամամբ վերահսկողության համակարգի զարագացում: «WSJ»-ը հայտնում է, որ քննարկվում է բյուջետային ծախսերի փոխհատուցման երկու տարբեակ: Առաջինը վերաբերում է հիմնականում H-1B տեսակի վիզայի համար դրամական մուտքերի ավելացմանը, որի արժեքը ներկայումս 1,5- 5,5 հազ. դոլար է կազմում: Ընդ որում, այդ տեսակի վիզաների քանակը կարող է ավելացվել: Մյուս տարբերակը ապօրինի ներգաղթյալների տուգանքի չափի ավելացումն է: Իմիգրացիոն բարեփոխումները Բարաք Օբամայի նախընտրական արշավի առանցքային հարցերից էին:




























