Մալիում եւս մեկ ֆրանսիացի զինվորական է զոհվել: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ցավակցություն է հայտնել զոհված կապրալի ընտանիքին եւ մերձավորներին:
Սյսպիսով, «Սերվալ» օպերացիայի սկզբից ի վեր Մալիի տարածքում զոհված ֆրանսիացի զինվորների թիվը հասել է հինգի:
Հիշեցնենք, որ ֆրանսիացի զինվորականները աֆրիկյան կոնտինգենտի հետ այս տարվա հունվարի 10 –ից Մալին իսլամիստ գրոհայիններից ազատագրելու մարտական գործողություններ են իրականացնում:




























