Եվրամիության անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտադիր չէ առաջադրվել: Նրա խոսքով` այդ պաշտոնը պետք է մեկ ուրիշը զբաղեցնի:
ԵՄ հանձնակատարը այդ հայտարարությունն արել է Բրյուսելում, հաղորդում է Deutsche Welle-ն: Էշթոնի լիազորությունները սպառվում են 2014 թ. հոկտեմբերին:Նա նաեւ իր տպավորությունն է հայտնել իր աշխատանքի մասին. «Դա բավականին ծանր է: Կան մարդիկ, ովքեր կարող են անել այնպիսի բաներ, որոնք ես չէի կարող: Այնպես որ, լավ կլիներ փոխանցել պաշտոնը»,-ավելացրել է նա:Բրիտանացի բարոնուհի Էշթոնը ընտրվել էր որպես ԵՄ գերագույն հանձնակատար 2009թ.` հինգ տարի ժամկետով:




























