Շվեդական «IKEA» կահույքագործական կորպորացիայի հիմնադիր Ինգվար Կամպրադը ֆիննական «Olvi» խոշոր գարեջրի գործարանի համասեփականատեր է դարձել: Նա ձեռք է բերել արժեթղթղերի 10,37%-ը: Փաթեթի արժեքը գնահատվում է 75 մլն եվրո:
«Olvi»-ն իր հանրահայտ «Sandels», «Le Coq» եւ «Sven Tuuva» բրենդներով վերահսկում է ֆիննական գարեջրի արտադրության շուկայի մեկ քառորդը եւ մի քանի գործարաններ ունի Բելառուսում եւ բալթյան երկրներում:



























