Այսօր, մարտի 17-ին, մահվան ելքով հերթական թունավորումն է արձանագրվել Լոռիի  մարզում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, ժամը 14.00-ին Վանաձորի բժշկական կենտրոնից ԱԻՆ Լոռիի մարզային փրկարարական վարչություն են զանգահարել եւ հայտնել, որ Լոռիի  մարզի Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոնում դեղորայքային չարաշահումից մահացել է Ձորագյուղ գյուղի բնակիչ, 1980թ-ին ծնված  Վարոս Գրիգորյանը:

Վանաձորի բժշկական կենտրոնից NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ Վարոս Գրիգորյանը հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում, իսկ թե կոնկրետ ինչից է մահը վրա հասել, ընդունարանից չկարողացան հայտնել: Շրջանառվող լուրերի համաձայն` Վարոս Գրիգորյանը մահացել է մկնդեղի թունավորումից: Մանրամասների մասին` առաջիկայում:

Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի