Հունաստանում մարդասպան կրկնահանցագործ, ալբանացի Ալկետ Ռիտզայը վեց հոգու, այդ թվում` անվտանգության աշխատակիցների, պատանդ է վերցրել: Նա պնդում է, որ իր մոտ նռնակ կա, եւ եթե իրեն թույլ չտան հեռանալ` կպայթեցնի:

Ոստիկանական ջոկատները դիրքավորվել են Մալանդրինոյի բանտի մոտ: Բանտի ղեկավարությունն ու դատախազը բանակցութուններ են սկսել Ռիտզայի հետ` նրա փաստաբանի ներկայությամբ:

 Ռիտզային երկու անգամ`2006 եւ  2009թթ.,հաջողվել է փախչել Հունաստանի ամենալավ հսկվող Կորիդալոս բանտից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: