Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` մարտի 17-ին, ժամը 23.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 26-ամյա Կարեն Խ.-ն, ով փետրվարի 1-ից Կրասնոդարի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Խ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: