Ռուսաստանցի գործարար Ռոման Բերեզովսկին վաճառում է ամերիկացի հայտնի գեղանկարիչ, փոփ-արթի հիմնադիրներից մեկի` Էնդի Ուրհոլի կտավը՝ պարտքերը մարելու նպատակով:

The Times-ը գրում է, որ «Կարմիր Լենին» կտավը կցուցադրվի մարտի 20-ին` Լոնդոնի Christie`s աճուրդում,  նախնական արժեքն է 50 հազար ֆունտ ստեռլինգ: «Մարդը, որը Բորիս Ելցինի կառավարման տարիներին պնդում էր, թե վեց օլիգարխների հետ վերահսկում է Ռուսաստանի տնտեսության կեսը, պետք է վարի սովորականից համեստ կենսակերպ», – գրում է հրատարակչությունը:

Բերեզովսկին նաեւ աշխատանքից ազատում է  աշխատակիցների  մի մասին, փակում է Լոնդոնի Մեյֆեր թաղամասի իր գրասենյակը, վաճառում մի քանի առանձնատներ եւ աճուրդի հանում 1927թ. թողարկած Rolls-Royce-ի դասական մոդելը:

Բերեզովսկին արդեն 25 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառել է Սուրեյ կոմսության առանձնատունը, գրում է gazeta.ru: Հիշեցնենք, որ դատական գործընթացի ընթացքում Բերեզովսկին Աբրամովիչից պահանջում էր վճարել իրեն մի քանի միլիարդ դոլար, սակայն պարտվել է դատը: