Ստամբուլ ժամանած ամերիկացի կին լուսանկարիչ Սառա Սիեռային սպանելու մեղադրանքով Սիրիայի ընդդիմադիր զինյալների շարքերում հայտնաբերվել եւ Ստամբուլ է բերվել Լազ Զիյա մականունով Զիյա Թանսելին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային հետախուզության ծառայությանը (MIT) հայտնի էր դարձել, որ 2013-ի հունվարի 9-ին Ստամբուլ ժամանած եւ հունվարի 21-ին անհետացած Սառա Սիեռայի սպանության մեջ կասկածվող Լազ Զիյան մտել է Սիրիա եւ միացել իրենց «Ազատ սիրիական բանակ» կոչող խմբավորման մեջ։ MIT-ի գործակալները Սիրիայում կապվել են սիրիացի ընդդիմադիրների հետ, հայտնաբերել Լազ Զիային եւ բերել Ստամբուլ։
Թուրքական կայքերում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ Լազ Զիայն խոստովանում է, որ Սառա Սիեռային ինքն է սպանել եւ երբ դիակը հայտնաբերվեց ոստիկանության կողմից, ինքը հեռացել է Սիրիա։
Նշենք, որ 2 երեխաների մայր, 33-ամյա Սառան հունվարի 7-ին, միայնակ Ստամբուլ էր մեկնել: Նրա անհետանալու փաստը հայտնի է դարձել, երբ նրա ամուսինը հունվարի 21-ին սպասել է նրա վերադարձին:




























