Մարտի 18-ին, ժամը 10.07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի 1-ին փողոցում «ՈւԱԶ» մակնիշիավտոմեքենան կողաշրջվել է դիտահորի մեջ.անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտականհաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել «ՈւԱԶ» մակնիշի 208 ՕՕ 90 ավտոմեքենան, տուժածներ չկան: