Լույս է տեսել Համաշխարհային բանկի նոր «Եվրասիական քաղաքներ. նոր իրողություններ Մետաքսի ճանապարհի երկայնքով» խորագիրը կրող զեկույցը:

Զեկույցը դիտարկել են նախկին սովետական 12 հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի եւ Ուզբեկստանի այն քաղաքները, որոնք գտնվել են մետաքսե ճանապարհին եւ ծաղկում են ապրել միջազգային առեւտրի հաշվին:

Հետագայում, Խորհրդային պլանավորման ներքո քաղաքների ձեւավորումը եւ տեղանքի ընտրությունը պայմանավորված էր ոչ ծախսատար փոխադրամիջոցների առկայությամբ, տարբեր շրջանների նկատմամբ հավասար մոտեցման ապահովմամբ, պաշտպանական կարողություններով, իսկ որոշ դեպքերում նաեւ խոպան տարածքների բնակեցմամբ:

Խորհրդային Միության փլուզումը եւ տարածաշրջանային այնպիսի հզոր միավորների ձեւավորումը, ինչպիսիք են Եվրոպական Միությունը, Չինաստանը, Հնդկաստանը եւ շուկայի վերադարձը որպես հասարակության շարժիչ ուժ, վերստին առաջ քաշեցին  Եվրասիական Մետաքսի ճանապարհի քաղաքները վերանայելու խնդիրը, ինչը մասնավորաբար արծարծվեց զեկույցում:

Այն քննարկում է  Եվրասիական Մետաքսի ճանապարհի վերածննդի համար հինգ կարեւոր գործոնները, մասնավորապես` քաղաքների վերակազմավորման, պլանավորման, կապուղիների, կանաչապատման եւ ֆինանսավորման հարցերը: