Ղազախստանի մահմեդականների միության առաջնորդ եւ նախագահի նախկին թեկնածու Մուրաթ Թելիբեկովը կոչ է արել նոր օրենք ընդունել, որը կկարգավորի բարձրաստիճան պաշտոնյաների դուստրերին ամուսնացնելու կարգը: Ինչպես հայտնում է Total.kz-ն, Թելիբեկովն առաջարկում է չեղյալ հայտարարել բոլոր գործող VIP-ամուսնությունները՝ պետության օգտին առգրավելով «փողերն ու ունեցվածքը»:

VIP-դուստրերի համար «ամենաուժեղ եւ տաղանդավոր ջիգիթներ» գտնելու համար Թելիբեկովն առաջարկում է աճուրդներ կազմակերպել կամ փեսացու գտնելու համար ավանդական «կոկպար» կազմակերպել: «Կոկպար» խաղի ժամանակ խնդիրը վերցնել այծի մարմինը, թույլ չտալ հակառակորդին վերցնել այծին եւ ձիով հասցնել մինչեւ քո գյուղ:

Ղազախստանի մահմեդականների միության առաջնորդն առաջարկել է այծի փոխարեն հարսնացուին օգտագործել, իսկ որպես հարսանեկան նվեր նորապսակներին Ղազախստանի խորո բանկերից մեկի վերահսկիչ փաթեթը նվիրել:

Իր նախաձեռնությունը Թելիբեկովը բացատրել է նրանով, որ Ղազախստանում առավել մեծ ազդեցություն ունեն բարձրաստիճան պաշտոնյաների ոչ թե որդիները, այլ՝ փեսաները: Հայտնի ղազախ փեսաներից են Թիմուր Կուլիբաեւը եւ Դանիյար Հասենովը, ովքեր ամուսնացած են երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի դուստրերի հետ:

Մուրաթ Թելիբեկովը հայտնի է իր էպատաժային հայտարարություններով: 2011—ին նա առաջադրվել էր նախագահի թեկնածու եւ փորձում էր հասնել նրան, որ որպես ընտրագրավ ԿԸՀ-ն իրենից ընդունի խոշոր եղջերավոր անասուններ, հողատարածքներ, անաշա, ստրուկներ, մարմնավաճառներ եւ սաքսաուլ, ահաղորդում է «Ռուսաստանի ձայնը»: