«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 18-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կայացել; Այնուամենայնիվ՝ դոլարը պահպանում է աճի միտումը՝ դոլարի նկատմամբ պահանջարկ է ձեւավորվել նույնիսկ 415,51 դրամով, սակայն համապատասխան առաջարկ չի եղել:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 415 դրամ, վաճառքի նվազագույն փոխարժեքը 417 դրամն է:

Forex միջազգային շուկայում դոլարն, ընդհանուր առմամբ, ամրապնդվում է եվրոյի նկատմամբ՝ Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով; Եվրոյին մի փոքր օգնել է այն հանգամանքը, որ շաբաթ օրը Եվրամիությունն ու Արժույթի Միջազգային հիմնադրամը համաձայնության են եկել Կիպրոսին 10 մլրդ դոլար վարկ հատկացնելու շուրջ: Փոխարենը Կիպրոսից պահանջում են ապահովել բանկերի հաճախորդների կողմից ավանդների դիմաց միանգամյա հարկի վճարումը; Եվրոն այսօր սակարկվել է 1.288 դոլարի մակարդակին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը փոքր-ինչ բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,8908 ռուբլի: