Մերձմոսկվայում փաստաբանի են գնդակահարել. Իրավաբան  Սերգեյ Կուզնեցովի մարմինը գտել են Մոսկվայի մարզի Կրասնագորսկի շրջանի «Լերուա Մերլեն» խանութի մոտ կայանված ջիփ ավտոմեքենայում:

Ինչպես հաղորդում է Life News-ը, փորձագետները հանցագործության վայրի զննության ընթացքում մեքենայի մոտ 4 պարկուճ են հայտնաբերել, իսկ զոհի մոտ՝ Մոսկվայի փաստաբանների քաղաքային կոլեգիայի անդամի վկայական:

Life News-ի տեղեկատվությամբ՝ ներկայումս ոստիկանությունն ու քննիչները փնտրում են Ford ավտոմեքենան, որով քիլերը դիմել է փախուստի: