Կիպրոսի իշխանություններն առաջարկում չհարկել փոքր բանկային դեպոզիտները Նման որոշում կարող է ընդունվել երկրում բանկային ավանդների վրա լրացուցիչ հարկ դնելու որոշման շրջանակներում: Ինչպես հաղորդում է Russia Today-ը, այդ հարցով քվեարկությունը հետաձգվել է մարտի 19-ին: «Փորձ է արվում մեղմել մանր ավանադատուների բեռը` հարկի զրոյական դրույք դնելով»,- Reuters-ին հայտնել է կառավարության աղբյուրը:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստաիդիսը մարտի 16-ին հայտարարել է, թե Եվրախումբը ստիպել է Կիպրոսին` համաձայնվել կորպորատիվ հարկի ավելացմանը եւ Կիպրոսի բանկերում պահվող դեպոզիտների վրա դնել 6,75 տոկոս հարկ մինչեւ 100 հազար եվրո ավանդների եւ 9,9 տոկոս հարկ` 100 հազար եվրոյից ավելի ավանդների վրա, գրում է «Գազետա.Ru»-ն:

Կիպրոսի Կենտրոնական բանկը մարտի 17-ին սառեցրել է բոլոր գումարային փոխանցումները ինչպես կղզու ներսում, այնպես էլ արտերկիր: Բանկերը փակ կլինեն եւս երկու օր` խուսափելու գումարների մեծ արտահոսքից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներդրվող հարկը «ոչ արհեստավարժ, անարդար եւ վտանգավոր որոշում» է որակել: