Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը պաշտոնական այցով մարտի 28-29-ին կմեկնի Թուրքիա:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դրիանը Թուրքիա կայցելի իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլդըզի հրավերով, որպեսզի քննարկի համատեղ պաշտպանական նախագծերը:
Նրանք կքննարկեն նաեւ իրավիճակը Սիրիայում, Մալիում եւ Աֆղանաստանում, մասնավորապես Աֆղանաստանից ֆրանսիական զորքերի դուրս բերման հարցը:
Սպասվում է, որ այցելության ընթացքում Դրիանը նաեւ մի շարք հանդիպումներ կունենա Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ:




























